Մահացել է Դոնալդ Սաթերլենդը

Մահացել է հոլիվուդյան դերասան Դոնալդ Սաթերլենդը։ Նա 88 տարեկան էր։ «Ծանր սրտով տեղեկացնում եմ ձեզ, որ հայրս՝ Դոնալդ Սաթերլենդը, մահացել է», - հայտարարել է նրա որդին՝ Քիֆեր Սաթերլենդը X միկրոբլոգում (նախկինում՝ Twitter):
«Անձամբ ես նրան համարում եմ կինոյի պատմության ամենակարեւոր դերասաններից մեկը։ Երբեք ինձ չի վախեցրել որևէ դերից՝ լավ, վատ կամ տգեղ: Նա սիրում էր այն, ինչ անում էր և անում էր այն, ինչ սիրում էր: Լավ ապրած կյանք»:
Դոնալդ Սաթերլենդը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Քաղցած խաղերը», «Կեղտոտ տասնյակը» և «Կենդանիների տունը»:
Նա մահացել է հինգշաբթի Մայամիում երկարատև հիվանդությունից հետո, հայտնում է Deadline-ը։
Սաթերլենդը, ով 2017 թվականին ստացել է պատվավոր Օսկար, ծնվել է 1935 թվականի հուլիսի 17-ին Կանադայի Նյու Բրունսվիք նահանգի Սենթ Ջոն քաղաքում։ Նա նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում։
Սաթերլենդը «Ոսկե գլոբուս» է ստացել «Ճանապարհ դեպի պատերազմ» հեռուստաֆիլմի համար, ինչպես նաև «Էմմի» և «Ոսկե գլոբուս»՝ «Քաղաքացի X» մինի սերիալում իր դերի համար: