top of page

Ադրբեջանական ինքնաթիռ էր կործանվել, 38 ուղևոր մաhացել էր․ նոր մանրամասներ

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jan 20
  • 1 min read

Ղազախստանի Ակտաուի մերձակայքում ադրբեջանական AZAL ընկերության ինքնաթիռի կործանման փաստով երեք երկրներում առանձին քրեական գործեր են հարուցվել, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիեւը։

Նա նշել է, որ առանձին քրեական գործեր են հարուցվել, քննչական միջոցառումներ են իրականացվում Ռուսաստանում, Ադրբեջանում և Ղազախստանում։

Գլխավոր դատախազը հավելել է, որ քննարկվում են Ղազախստանի և Ադրբեջանի կողմից իրականացված հետաքննության արդյունքները։

Բաքվից Գրոզնի թռչող AZAL մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Ինքնաթիռում 67 մարդկանցից 38-ը մահացել են, 29-ը ողջ են մնացել։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է Ռուսաստանի օդային տարածքում ֆիզիկական և տեխնիկական արտաքին միջամտության հետևանքով։

1/2076
bottom of page