top of page

ԶՈւ ԳՇ պետն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 24, 2024
  • 1 min read
ree

Հունիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի համալրման գործընթացի կազմակերպման պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն:

ԶՈւ ավագ սպայակազմը զեկուցել է նախապատրաստական լայնածավալ աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության վերաբերյալ: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:

1/2383
bottom of page