top of page

Ֆրանսիան, փակ խողովակներով, ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին. Լավրով

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 26, 2024
  • 1 min read

Ռուսաստանը Ֆրանսիայից առաջարկներ է ստացել ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ՝ առանց Կիևի մասնակցության, ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Մի քանի անգամ փակ խողովակներով մեր ֆրանսիացի գործընկերների կողմից հնչել են կոչեր: «Եկեք օգնենք, երկխոսություն հաստատենք ուկրաինական հարցի շուրջ», ի դեպ, առանց Ուկրաինայի»,- ասել է Լավրովը

Լավրովը նաև նշել է, որ նման ազդակները Փարիզից ստացվել են, ասես խախտելով արևմտյան կանոնը՝ «Ուկրաինայի մասին ոչ մի խոսք առանց Ուկրաինայի»։

«Միևնույն ժամանակ Ֆրանսիան նաև հանդես է գալիս որպես Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու նախաձեռնող, իր մոտ պատրաստում է ուկրաինացի զինվորների»,-ավելացրել  Է Լավրովը:

bottom of page