top of page

Զելենսկին նշել է պայմանները, որոնց դեպքում պատերազմն Ուկաինայում կարող է ավարտվել հաջորդ տարի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Nov 30, 2024
  • 1 min read
ree

Պատերազմն Ուկրաինայում կարող է ավարտվել հաջորդ տարի։ Սակայն դա կախված է այլ ղեկավարների կամքից եւ որոշումներից, Sky News-ի հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք կանենք ամեն բան, որպեսզի ավարտենք այս պատերազմը։ Եվ մենք ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի ավարտենք այս պատերազմը հաջորդ տարի։ Մենք կարող ենք անել դա, բայց միայն Եվրոպայի, ԱՄՆ-ի, իհարկե՝ Ուկրաինայի հետ միասին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ավելացրել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայի ուժեղացման միջոցով։  Նա նաեւ նշել է պատերազմի ավարտման դիվանագիտական ուղիների մասին, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։

«Դա կարող է տեղի ունենալ արագ, բայց ամեն բան կախված է կամքից։ Նրանց կամքից, ովքեր դա ցանկանում են։ Հասկանալի է, որ դա հեշտ չէ եւ վաղը տեղի չի ունենալու։ Բայց դա կարող է տեղի ունենալ հաջորդ տարի։ Ես այդպես եմ զգում, բայց ամեն բան կախված է այլ ղեկավարների կամքից եւ որոշումներից»,- ասել է Զելենսկին։

bottom of page