top of page

Այս ստահակ ազգադավները իրենց զազրելի ոճրագործ ծրագիրը պատրաստ են իրագործել՝ հանուն փողի և իշխանության․ Սերգեյ Բագրատյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 25
  • 1 min read

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Սիրելի հայրենակիցներ,

Այսօր հրապարակվեցին ձայնագրություններ,որոնցում առկա է ՀՀ-ում զինված հեղաշրջում իրականացնելու հստակ ծրագիր։ Ծրագրի կազմակերպիչները՝ վազգեն գալստանյան և այլոք, պատրաստվում են զինված մտնել Աժ, կառավարություն, սպանել պատգամավորներին, կառավարության անդամներին, խուճապ առաջացնել ժողովրդի մեջ, պարալիզացնել հանրային կյանքը, բռնազավթել իշխանությունը։


Այս ստահակ ազգադավները իրենց զազրելի ոճրագործ ծրագիրը պատրաստ են իրագործել՝ հանուն փողի և իշխանության…


Այսպես են գործել դարեր շարունակ մեր պետականության դեմ։


Հիշեք հոկտեմբերի 27-ը, Մխիթար սպարապետը և մեր պատմության բազում դրվագներ…


Չե՛ք հաջողելու, չե՛նք թույլ տալու հայոց պետականության ևս մեկ անկում։


Ցմահ պատժվելու եք օրենքով և հայ ժողովրդի կողմից։


Հարգանք ու պատիվ մեր իրավապահ համակարգի նվիրյալներին։

1/2211
bottom of page