top of page

Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա․ Պեսկով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 12
  • 1 min read
ree

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, զրույցը տևել է մոտ 1,5 ժամ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորումը, ՌԴ նախագահը Թրամփին հրավիրել է Մոսկվա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը պաշտոնապես հաստատել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Նա հայտարարել էր, որ ՌԴ նախագահի հետ զրույցը շատ արդյունավետ է անցել։ Քննարկել են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, էներգետիկ հարցեր և մի շարք այլ թեմաներ:

 
 
bottom of page