top of page

Թրամփն ընտանիքի հետ ժամանել է Վաշինգտոն, որտեղ կայանալու է երդմնակալության արարողությունը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 19
  • 1 min read
ree

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ընտանիքի հետ ժամանել է Վաշինգտոն, որտեղ կայանալու է երդմնակալության արարողությունը, հայտնում է Daily Mail-ը:

Սպիտակ տուն Թրամփի վերադարձի տոնակատարությունները սկսվել են ԱՄՆ մայրաքաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ստերլինգ քաղաքում՝ նրա գոլֆի ակումբում ճոխ հրավառությամբ:Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ի կեսօրին, որին կհաջորդի երդմնակալության ուղերձը, որը սովորաբար սահմանում է նախագահի քառամյա ժամկետի առաջնահերթությունները: Քանի որ հունվարի 20-ին ցուրտ եղանակ է սպասվում, արարողությունը 40 տարվա մեջ առաջին անգամ բացօթյա չի լինի, այլ կանցկացվի Կապիտոլիումի  ներսում:

 
 
1/2379
bottom of page