Մեծ Բրիտանիան Չագոս արխիպելագը Մավրիկիոսին հանձնելու պայմանագիր է ստորագրել
- Investigative journalist
- 3 hours ago
- 1 min read
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պայմանագիր է ստորագրել, որով Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս արշիպելագի ինքնիշխանությունը, որտեղ տեղակայված է ամերիկա-բրիտանական ռազմաբազան, փոխանցվում է Մավրիկիոսին։
Այս մասին հայտնում BBC-ն։
«Համաձայնելով այս գործարքին հիմա և մեր պայմաններով, մենք երաշխավորում ենք, որ մենք ունենք ամուր անվտանգություն, այդ թվում՝ չարամիտ ազդեցության դեմ, որը կպահի մեր բազան հաջորդ դարում», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մամուլի ասուլիսում։
Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Մեծ Բրիտանիան Մավրիկիոսին տարեկան միջինը 101 մլն ֆունտ կվճարի Դիեգո Գարսիա ռազմակայանի շահագործման համար, որը նախատեսվում է 99 տարի աշխատելու համար: Միաժամանակ Սթարմերը հայտնել է, որ ամբողջ գործարքը կարժենա մոտ 3,4 մլրդ ֆունտ։
Վարչապետի խոսքով՝ եթե Լոնդոնը այս հարցում համաձայնության չգար, ապա Մավրիկյան իշխանությունները գործը կհասցնեին միջազգային ատյաններ և, ամենայն հավանականությամբ, կհաղթեին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ երկար տարիների վեճերից հետո Լոնդոնը Չագոսի, այդ թվում՝ Դիեգո Գարսիայի ատոլի նկատմամբ ինքնիշխանությունը փոխանցելու է Մավրիկիոսին: Այնուամենայնիվ, այնտեղ տեղակայված ռազմակայանը կմնա Վաշինգտոնի և Լոնդոնի իրավասության ներքո առնվազն 99 տարի։ Բայց այդ ժամանակ բրիտանական կառավարությունը միայն նոր էր ավարտում պայմանագիրը։ Մավրիկիոսի ընտրություններից հետո կաբինետը փոխվել է՝ 2024 թվականի նոյեմբերի 13-ից իշխանության է եկել նոր կառավարությունը՝ վարչապետ Նավինչանդրա Ռամգուլամի գլխավորությամբ։