Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել Սթիվեն Սիգալին
- Investigative journalist

- May 31, 2024
- 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշան է հանձնել ՌԴ ԱԳՆ հումանիտար հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ, ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի Եկատերինյան սրահում։
Սթիվեն Սիգալին պարգևատրելու մասին ՌԴ նախագահի հրամանագրում նշվում է, որ նա պարգևատրվել է Բարեկամության շքանշանով «միջազգային մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»։
Դերասանը ծնվել է 1952 թվականին և որպես մարտաֆիլմերի աստղ հայտնի է դարձել 1980-1990-ական թվականներին։ Նա այկիդոյի վարպետ է և տիրապետում է կարատեի և այլ մարտարվեստների: Սիգալն այժմ ապրում է Ռուսաստանում:




















