Դոնալդ Թրամփը մահափորձի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Նախկին նախագահ և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նախընտրական հանրահավաքում իր դեմ մահափորձից հետո հայտարարություն է հրապարակել «Truth Social» սոցիալական ցանցում, որտեղ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ իրավապահ մարմիններին և իր ցավակցությունը հայտնել հանրահավաքի մասնակցի մահվան կապակցությամբ։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությանը և բոլոր իրավապահ մարմիններին՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած հրաձգությանն արագ արձագանքելու համար: Ամենակարևորը՝ ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել հանրահավաքում զոհվածի և մեկ այլ ծանր վիրավորում ստացածի ընտանիքներին։
Անհավանական է, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ մեր երկրում: Այս պահին ոչինչ հայտնի չէ կրակողի մասին, որն այժմ ոչնչացված է։ Ինձ դիպած գնդակը ծակել է աջ ականջիս վերին մասը։ Ես միանգամից հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, քանի որ սուլոց, կրակոցներ լսեցի և անմիջապես զգացի, ինչպես գնդակը ծակեց մաշկս։ Ուժեղ արյունահոսություն սկսվեց, և այդ ժամանակ հասկացա, թե ինչ է կատարվում: ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ԱՄԵՐԻԿԱՆ»,- նշել է նա: