top of page

Մեր պացիենտների շահերի անվտանգության մասով պարոն Ալեքսանյանը շատ ճիշտ զգուշացումներ է անում. Ավանեսյանը՝ ԲԿ-ներում խոշոր չարաշահումների մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 30
  • 1 min read
ree

Մեր պացիենտների շահերի անվտանգության մասով պարոն Ալեքսանյանը շատ ճիշտ զգուշացումներ է անում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նշենք, որ երեկ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը  հայտարարեց՝ ԲԿ-ները խոշոր ձափով գումար են կորզել քաղաքացիներից  պետպատվերով վիրահատություններ կատարելիս՝ նվիրատվության անվան տակ։ Նրա խոսքով՝ ՊՎԾ-ն միլիարդ դրամների չարաշահում է հայտնաբերել։

«Շատ ճիշտ հորդոր է, ցանկացած մարդ պետք է վստահ լինի, թե ինչի համար է վճարում և ինչ փաստաթղթեր է ստորագրում»,-ասաց Ավանեսյանը։

 Ավանեսյանը համակարծիք չէ այն պնդումների հետ, որ Ալեքսանյանի խոսքերն ուղղված էին իրեն և ցույց էին տալիս, որ իրենք անձնային խնդիրներ ունեն։

 
 
1/2383
bottom of page