top of page

Պարեկները Արտաշատում ատրճանակով շրջող անչափահաս տղայի են հայտնաբերել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 1, 2024
  • 1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ մի անչափահաս տղա ատրճանակով զինված շրջում է քաղաքում։Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կարճ ժամանակում պարզվում է, որ ատրճանակով զինված տղան Արտաշատից ուղևորվել է Երևան-Երասխ մայրուղի։



Պարեկները օպերատիվորեն հասնում են Երևան-Երասխ ավտոճանապարհ ու Արտաշատի վարչական տարածքում հայտնաբերում են նրան ապա տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արտաշատի բաժին։ Տղայի մոտ հայտնաբերվում է նաև ատրճանակը։

1/2127
bottom of page