top of page

ԱԽ քարտուղարը և Անվար Գարգաշը քննարկել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև գործընկերային հարաբերությունները

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 17, 2024
  • 1 min read

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առկա գործընկերային հարաբերությունները և գոհունակությամբ ընդգծել վերջին շրջանում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տարբեր ոլորտներում ակտիվացած փոխգործակցությունը, մասնավորապես՝ առանձնացնելով առևտրաշրջանառությունը և զբոսաշրջությունը։ Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը նշել է, որ 2024թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունն ԱՄԷ-ի հետ կազմել է 4․8 մլրդ դոլար:

 

Հանդիպմանը կողմերը նաև մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ և կարևորել նախագծի շրջանակներում երկու երկրների համագործակցությունը:

1/2211
bottom of page