top of page

Հայ առաքելական եկեղեցու հաշվեկշռում կան հողեր, որոնք կարող են օգտակար լինել պետությանը. Հովհաննիսյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 23, 2024
  • 1 min read
ree

Հայ Առաքելական եկեղեցու հաշվեկռշում կան հողեր, որոնք չեն օգտագործվում և կարող են օգտակար լինել պետությանը։

Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ եկեղեցին պետք է համագործակցի պետության հետ և օգնի ֆինանսական միջոցները դուրս բերել ստվերից։

«Քրիստոնեությունը քարոզում է չգողանալ և չմասնակցել կոռուպցիային։ Մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվի եկեղեցին։ Նա պետք է խուսափի վիճակներից, որոնցում հնարավոր են կոռուպցիայի դրսևորումներ»,- ասել է Հովհաննիսյանը։

Նա ընդգծել է, որ ՀԱԵ-ն հատուկ դեր է խաղում երկրում։

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով դեմոկրատական եւ հարկային փոփոխությունները, ինչպես նաեւ պետական ինստիտուտների զարգացումը, բոլոր ֆինանսական միջոցները Հայաստանում պետք է դուրս գան ստվերից»,- ամփոփել է նա։

1/2383
bottom of page