top of page

Բանավեճից խուսափող նախկին նախագահների պահվածքը հիշեցնում է սեղանի տակից տղամարդ խաղացող հեքիաթի հայտնի հերոսին. Տարոն Չախոյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 24, 2024
  • 1 min read
ree

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ գրել է.

Բանավեճից խուսափող նախկին նախագահների պահվածքը հիշեցնում է սեղանի տակից տղամարդ խաղացող հեքիաթի հայտնի հերոսին։

Իրականում գործ ունենք քաղաքական անպատասխանատվության հետ, երբ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձինք խուսափում են տարիներ շարունակ հնչեցրած իրենց հայտարարությունները հիմնավորելուց, խուսափում են վարչապետի հետ առերեսվելուց, խուսափում են հանրության դիմաց ներկայանալուց ու ճշմարտությունը բացահայտվելուց։

Նույն քաղաքական անպատասխանատվությամբ էլ պետություն են կառավարել, բանակցություններ են վարել, հանրությանն են մոլորեցրել կեղծ ու փուչ թեզերով։ Նախկին նախագահների քաղաքական անպատասխանատվությամբ է բացատրվում/հիմնավորվում այն աղետը, որ 2020թ-ին վրա հասավ մեզ։

 
 
1/2387
bottom of page