top of page

Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 28
  • 1 min read

Երկրի հարավ-արևելքում գտնվող Բուսանի միջազգային օդանավակայանում մարդատար ինքնաթիռ է բռնկվել, տարհանման ժամանակ երեք մարդ տուժել է, հայտնում է Yonhap-ը։

Հրշեջները հայտնել են, որ Air Busan ինքնաթիռը, որը Հոնկոնգ էր մեկնում Բուսանի Gimhae միջազգային օդանավակայանից՝ Սեուլից մոտ 320 կմ հարավ-արևելք, բռնկվել է թռիչքից առաջ երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 10:26-ին:

Նրանք հավելել են, որ ինքնաթիռում գտնվող բոլոր 169 ուղևորները և անձնակազմի յոթ անդամները տարհանվել են:

Հրշեջ-փրկարարները դեպքի վայր են ժամանել ժամը 10.34-ին։ Ավելի ուշ հրշեջները հայտնել են, որ տարհանման ժամանակ երեք հոգի տուժել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ հրդեհը ամենայն հավանականությամբ սկսվել է ինքնաթիռի հետևի մասում:

1/2129
bottom of page