top of page

Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

  • Jul 7
  • 1 min read


Հունիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Հրշեջ փրկարարները մարել են «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։



Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։



Դեպքի փաստով Ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։

 
 
1/2780
bottom of page