Search
Թաիլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավը բռնկվել է հենց ջրի վրա. կան տուժածներ
- Investigative journalist
- Apr 1
- 1 min read
Թաիլանդում տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, ինչի հետևանքով տուժել է 6 մարդ:
Հանրահայտ Ֆի-Ֆի կղզիներ ուղևորվող զբոսանավի վրա եղել է ավելի քան 30 ռուս և ղազախ զբոսաշրջիկ: Տուժել են 3 զբոսաշրջիկ, նավապետը, զբոսավարը և մեխանիկը:
Մյուսներին փրկել է այն փաստը, որ զբոսանավը բռնկման պահին ջրում ափից 50 մ հեռավորության վրա է եղել:
Հրդեհի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, շարժիչի խափանումն է եղել։
Մինչ փրկարարական ծառայության աշխատակիցները հասել են դեպքի վայր, զբոսանավը ամբողջությամբ այրվել է։
17.23.05.04.2025
12.48.04.04.2025