Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ шնօդաչուի արձակման մասին տեղեկությունը
- 1 hour ago
- 1 min read

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ անօդաչու թռչող սարքի արձակման մասին տեղեկությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հարգելով բոլոր երկրների, հատկապես մուսուլմանական և հարևան պետությունների ինքնիշխանությունը, հերքում է զինված ուժերի կողմից Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքի արձակումը»,- ասված է հայտարարության մեջ։
Իրանցի զինվորականները միջադեպի պատասխանատվությունը բարդել են Իսրայելի վրա՝ ընդգծելով, որ նման գործողություններն ուղղված են մուսուլմանական երկրների միջև հարաբերությունների տարբեր եղանակներով խաթարմանը, իսկ անօդաչուի արձակումը, ըստ նրանց վարկածի, իրականացվել է իրանական կողմին մեղադրելու նպատակով։




















