top of page

ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 9
  • 1 min read
ree

Նիցցայում ընթացող ՄԱԿ-ի՝ օվկիանոսների հարցերով համաժողովի (UNOC3) շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ:


«Ուրախ եմ տեսնել իմ լավ գործընկերոջն ու բարեկամին՝ Ժան-Նոել Բարոյին, այս անգամ Նիցցայում՝ UNOC3-ի շրջանակներում։ Մեր ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, հարստացնում է մեր օրակարգը և հաջողության գրավական է մեր առաջնահերթությունների իրականացման գործում, ինչպիսին է հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք COP17-ը»,- գրել է Միրզոյանը X-ի իր էջում։

 
 
1/2382
bottom of page