top of page

Ռազմական էսկալացիայի վտանգը միշտ բարձր ենք գնահատում. ԱԺ նախագահ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 11
  • 1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զերծ է մնում ռազմական էսկալացիայի վտանգի գնահատական տալուց։

«Դրա հավանականության տրամաբանության մեջ մենք մշտապես ենք աշխատում՝ սկսած 2020 թվականից»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանի խսքով՝ յուրաքանչյուր պահի Ադրբեջանը կարող է ինչ-որ քայլերի գնալ։

«Մեզ մեղադրում են մի քանի զրահապատ մեքենա գնելու մեջ»,- նշեց նա։

ԱԺ նախագահն ասաց, որ ռազմական էսկալացիայի վտանգը միշտ բարձր են գնահատում, «որովհետև իրավունք չունենք թուլանալու ու մտածելու, որ ոչ մի բանի կարիք չկա»։

Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ ինչքան էլ ադրբեջանական կողմը փորձի միջազգային հանրությանը ներկայացնել, թե Հայաստանը ագրեսիայի մասին է մտածում, միանշանակ է, ամբողջ աշխարհն ասում է՝ «տեսնում ենք, գիտենք, որ նման բան չկա»։

«Ադրբեջանի գործողությունների հետ կապված բավականին բացասական տրամադրվածություն կա»,- հավելեց նա։

1/2173
bottom of page