Ուկրաինական ԱԹՍ-ները գրnհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու թռիչքները. Ռոսավիացիա
- Investigative journalist
- May 25
- 1 min read
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայանների աշխատանքի վրա։
Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։
«Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Տեղեկատվության համաձայն՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում և չեն իրականացնում թռիչքներ։