Սեխի այս օգտակար ու բուժիչ հատկության մասին քչերը գիտեն․ այն սեզոնային հրաշք է
- Investigative journalist
- 1 day ago
- 2 min read

Սեխը ֆոլաթթվի և բետա-կարոտինի աղբյուր է, սեխի միջուկը հարուստ է սիլիցիումով, երկաթով, կալիումով, մագնեզիումով և բջջանյութով, ինչպես նաև հատուկ նյութով, որը հավելյալ քաղցրություն է հաղորդում և փոխարինում շաքարը։ Այդ մասին «Գազետա ռու»-ին հայտնել է բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինցբուրգ.
Հասած սեխը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և սննդարար նյութեր։ Ընդ որում, բանջարեղենը կարելի է ուտել՝ չվախենալով, որ ավելորդ շաքարը կմտնի օրգանիզմ, սեխի քաղցրությունն ամենևին էլ պայմանավորված չէ նրանում ֆրուկտոզայի կամ գլյուկոզայի առկայությամբ։
«Սեխը պարունակում է շաքարային ալկոհոլի հատուկ մոլեկուլներ՝ էրիթրիտոլ, որոնք հաճելի քաղցր համ են հաղորդում, բայց չեն ներծծվում օրգանիզմի կողմից, ինչպես շաքարը։ Քաղցր սեխն այնքան էլ վնասակար չէ, որքան, օրինակ, քաղցր թեյը, քանի որ սեխի էրիթրիտոլը սնուցում է օրգանիզմի սիմբիոտիկ բակտերիաները»,-ասել սննդաբանը։
Սեխ գնելիս պետք է ուշադրություն դարձնել արտաքին տեսքին և բույրին, լավ սեխն ունի հաճելի հոտ։
«Սեխը նաև օգտակար է մեծ քանակությամբ ֆլավոնոիդների և հակաօքսիդանտների համար, այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Առողջ մարդը կարող է օրական ուտել մինչև 300 գրամ բանջարեղենի միջուկ»,-նշել է Գինցբուրգը:
Սեխը հարուստ է կրեմնիումով: Ինչպես կարծում են գիտնականները, մարդու կյանքը, նրա առողջությունը և ֆիզիոլոգիական գործընթացների կարգավորումը խիստ կապված են կրեմնիումի հետ: Այն ազդում է կոշտ հյուսվածքների, ինչպես նաև մաշկի և մազերի վիճակի վրա: Կրեմնիումը շատ լավ է ազդում գլխուղեղի կեղևի վրա, այն անհրաժեշտ է նյարդերին, աղիների պատերին, մարսողական տրակտին և ներքին օրգանների ամբողջ համակարգին:
Սեխը պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին С: Այն բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքային միկրոֆլորայի վրա, նպաստում է օրգանիզմից խոլեստերինի դուրս բերմանը, լավացնում է մարսողական գործընթացը:
Սեխի օգտակար և բուժիչ հատկությունները լայնորեն կիրառվում են նյարդային համակարգի ամրապնդման համար: Սեխի միջուկի մեջ առկա է նյութ, որը օգնում է սերոտոնինի` «երջանկության հորմոնի» արտադրմանը: Եթե տխուր եք, ապա փորձեք մի քանի կտոր սեխ և տրամադրությունը կբարձրանա: Դրանում կան շատ ֆերմենտներ, որոնք անհրաժեշտ են արյունաստեղծման համար, ինչն օգնում է վիրահատությունից հետո վերականգնվել: Ունի միզամուղ հատկություն: Սակայն սեխի մեջ կա շատ շաքար և չի կարելի այն չարաշահել: