top of page

Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 7
  • 1 min read
ree

Ալեն Սիմոնյանը դատի է տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին։ Ալեն Սիմոնյանը Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացված հայցադիմումով պահանջում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։ «Դատալեքս»-ում առկա տեղեկության համաձայն՝ հայցադիմումը դատարան մուտքագրվել է երեկ՝ օգոստոսի 6-ին և նույն օրը մակագրվել դատավոր Արմինե Սաֆարյանին։ Դեռևս առկա չէ տեղեկություն՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։


Վազգեն Սաղաթելյանի դեմ հայց ներկայացրել է նաև ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով։ Այս հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Արմենակյանին։ 


Նշենք, որ ՔՊ-ականների ներկայացված հայցերի առիթը եղել  է «Իմնեմնիմի» փոդքաստի եթերում ՔՊ-ական պաշտոնյաների անձնական կյանքին վերաբերող և սիրային ենթադրյալ կապերի մասին հայտարարություն-բացահայտումները։

 
 
1/2380
bottom of page