top of page

Պուտինը չի մերժել հրադադարի առաջարկը. Թրամփ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 22
  • 1 min read
ree

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մերժել հրադադարի առաջարկն Ուկրաինայում, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն ենթարկվել է մեծ պատժամիջոցների։

«Նրանք ավելի շատ պատժամիջոցների են ենթարկվել, քան որեւէ մեկ ուրիշը»,- ասել է  Թրամփը։

Նա ավելացրել է, որ «մեկ-երկու լավ խոսակցություն է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին ԱՄՆ նախագահը հեռախոսով բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Պուտինը համաձայնել է Թրամփի՝ 30 օրով էներգետիկ օբյեկտներին փոխադարձ չհարվածելու առաջարկին։ Մինչ այդ, մարտի 11-ին, Ուկրաինան համաձայնել էր Թրամփի առաջարկին 30 օրով լիակատար հրադադարի մասին։

 
 
1/2385
bottom of page