Չնայած Աջապահյանը ռազմական հեղաշրջման կոչը արել է հրապարակային, ասելու են՝ իշխանական բռնաճնշում է. Ռուբինյան
- Investigative journalist

- Jun 26
- 1 min read

Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթին՝ գրելով.
«Դատախազությունը հայտնեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը):
Վստահ եմ, որ, չնայած այն փաստին, որ Աջապահյանը ռազմական հեղաշրջում կատարելու կոչը արել է հրապարակայնորեն և ուղիղ, երեք նախկին կեղծ նախագահների թիմերը, կեղծ կաթողիկոսը, կեղծ լրագրողներն ու տարատեսակ իրական ազդեցության գործակալներն ասելու են, որ գործ ունենք իշխանական բռնաճնշումների ու դիկտատուրայի հետ:
Եթե սրանք բոլորը կարողանում են դեմքի լուրջ արտահայտությամբ պաշտպանել մարդ գյուլլելն ու ավտոբուս վառելը, սա ի՞նչ է, որ չպաշտպանեն:
Կտրիճ Ներսիսյանն իր ենթակաների միջոցով շարունակում է խայտառակել բոլորիս: Նա պիտի հեռանա»:




















