top of page

2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան

  • Dec 28, 2024
  • 1 min read

2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանը:

«Մինչև 2025 թվականի հունվարի 2-ը հայտարարում եմ Փարաքար խոշորացված համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուների ինքնաառաջադրում: Թեկնածուները պետք է լինեն ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ: Հունվարի 3-ին կքննարկենք թեկնածուներին և կգրանցեք:

2025թ. հունվարի 11-13-ը տեղի կունենա փրայմըրիզ: Հաղթած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար  և, մեծ հավանականությամբ, կգլխավորի արտահերթ ընտրություններում Փարաքար խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակը: Ընտրությունները տեղի կունենան մարտի վերջին»,- ասել է նա:

 
 
1/2701
bottom of page