ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
ԽՈՅԵՐ
Այսօր աստղերը Խոյերին հուշում են, որ պետք է միաձուլել զգացմունքներն ու երաժշտությունը։ Օրինակ՝ կարելի է լսել այն երգերը, որոնք հիշեցնում են ձեր ծանոթության առաջին օրվա մասին։ Դա կօգնի թարմացնել հիշողությունը եւ վերհիշել ձեր առաջին զգացողություններն ու տպավորությունները առաջին հանդիպումից։
ՑԼԵՐ
Քիչ մտածեք, քանզի դա կարող է տխուր հետեւանքներ առաջացնել։ Ինչո՞ւ, որովհետեւ հիմնականում դուք հիմարությունների մասին եք մտածում՝ «Ինձ ոչ մեկը չի սիրում» թեմայով։ Մոռացեք դրա մասին։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելի էակից մեծ սպասելիքներ մի ունեցեք։ Նա մոգ չէ եւ չի կարող գուշակել, իսկ հետո նաեւ կատարել ձեր ցանկությունները։ Նա պարզապես ի վիճակի չէ։ Բարի եղեք, անկեղծ խոսեք նրա հետ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր առողջ քունը կարեւոր նշանակություն կունենա ձեզ համար, քանզի վաղը ձեզ կարեւոր իրադարձություններ են սպասվում անձնական կյանքում։ Դուք պետք է պատրաստ լինեք դրան, որպեսզի ժպիտով ընդունեք ճակատագրի ուղարկած նվերները ձեզ։
ԱՌՅՈԻԾՆԵՐ
Ստեղծագործելու համար հիանալի օր է։ Կարող եք հիանալի բանաստեղծություններ, երգեր ու պատմություններ գրեք։ Դրանք այնքան լավ կստացվեն, որ նույնիսկ դուք զարմացած կմնաք։ Հրաշալի է, չէ՞ որ վաղուց հաճելի անակնկալ չեք մատուցել սիրելիին։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր պետք է հատուկ ուշադրություն դարձնեք ձեր սիրելի էակին եւ փորձեք անել հնարավոր ամեն ինչ նրա կողքին լինելու եւ աջակցելու համար։ Եթե նա տխուր ու թախծոտ լինի, փորձեք սատարել նրան ձեր քնքուշ ու մեղմ խոսքերով եւ խուսափեք կատակելուց եւ անեկդոտներ պատմելուց։
ԿՇԵՌՔՆԵՐ
Աստղերն այսօր փոփոխություններ են կանխատեսել Կշեռքների համար։ Ճիշտ է, մեծ եւ կտրուկ փոփոխություններ չեն լինի, բայց կարեւոր ազդեցություն կունենան անձնական կյանքում։ Դրանք հաստատ կերջանկացնեն ոչ միայն ձեզ, այլեւ սիրելի էակին։ Պատրաստվեք։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունը շատ հարցեր կտա ձեզ։ Դրանք շատ միօրինակ կթվան ձեզ, բայց աստղերը հուշում են չնյարդայնանալ ու ավելի խորը մտածել նրան պատասխանելուց առաջ։ Արեք այնպես, որ չվիրավորեք սիրելի էակին։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելի էակը կցանկանա ամփոփել ձեր հարաբերությունները եւ մտածել հետագա անելիքների եւ համատեղ ապագայի մասին։ Փորձեք զգալ նրա տրամադրվածությունը եւ խելացի առաջարկներ անել։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Նախկին սիրեցյալների եւ ներկա երկրպագուների զանգերն այսօր բացասաբար են ազդելու ձեր տրամադրության վրա։ Հատկապես եթե սիրելի անձնավորությունը խանդոտ է, ուրեմն ձեզ հաստատ սկանդալներ են սպասվում։ Ուստի, ավելորդ տարաձայնություններից խուսափելու համար անջատեք հեռախոսը։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր այդքան մեծ ուշադրություն մի դարձրեք նրան, ինչ կասի սիրելի անձնավորությունը։ Հնարավոր է, որ նրա խոսքերն այնքան էլ հստակ չլինեն կամ խոցեն ձեզ։ Բայց դուք չպետք է զայրանաք, քանզի վաղն ամեն ինչ նույնը կլինի։
ՁԿՆԵՐ
Երեւում է՝ ձեր երեւակայությունն ու մուսան վերջնականապես մոռացել են ձեր մասին։ Այսօր նույնիսկ ամենախենթ սիրային արկածները ձեզ վիրավորական կամ սովորական կթվան։ Իսկ միգուցե պետք է դադար վերցնել հարաբերություններում։ Գոնե այսօր...
Comments