Մոտ 100 հազար հրեա չի կարողանում վերադառնալ տուն՝ չվերթների զանգվածային չեղարկման պատճառով
- Investigative journalist
- Aug 4, 2024
- 1 min read

Առնվազն 100 հազար իսրայելցի չի կարող վերադառնալ հայրենիք՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման ֆոնին դեպի Իսրայել թռիչքների զանգվածային չեղարկման պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը։
Ուղևորներին խորհուրդ է տրվում մեկնել Հունաստան կամ Կիպրոս՝ տեղական օդանավակայաններով դեպի Իսրայել թռիչքներին միանալու համար:
Երկրի ազգային ավիափոխադրող El Al-ը շարունակում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Իսրայել և իր չվացուցակում կավելացնի հինգ հավելյալ չվերթ՝ հայրենիք վերադառնալու համար: Իսրայելի ԱԳՆ-ն գործարկել է հատուկ առցանց ծառայություն, որի միջոցով մարդիկ կարող են հայտնել իրենց գտնվելու վայրի մասին և ստանալ լրացուցիչ խորհրդատվություն երկիր վերադառնալու վերաբերյալ:
Իսրայելական The Times of Israel թերթի տվյալներով՝ առնվազն 18 միջազգային ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Թել Ավիվ։