Աղստևի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ տանող կամուրջը
May 28, 2024
1 min read

Աղստև գետի վարարման պատճառով մասնակի փլուզվել է Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Անվտանգությունից ելնելով, երթևեկությունն այս պահին տվյալ կամրջով արգելված է։
Այս մասին հայտնում են Իջևանի համայնքապետարանից։
«Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։




















