Բիանկա Սենսորին չի ցանկանում հեռանալ Քանյե Ուեսթից այն կենսակերպի պատճառով, որն Ուեսթը տվել է նրան

Բիանկա Սենսորին՝ Քանյե Ուեսթի կինը, մնում է նրա հետ, որովհետեւ ցանկանում է պահպանել այն կենսակերպը, որը նա տվել է իրեն, տեղեկացրել է Daily Mail-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Լուրերն այն մասին, թե զույգը պատրաստվում է բաժանվել, գագաթնակետին հասան այս ամսվա սկզբին այն բանից հետո, երբ Ուեսթն իր X-ի օգտահաշվում տեղադրեց ցնցող հակասեմական հայտարարություն, որին արագ հետեւեցին տեղեկություններ, որ Բիանկան պատրաստվում է ամուսնալուծվել:
Բայց անցած հանգստյան օրերին Բիանկան եւ Քանյեն միասին հայտնվեցին Լոս Անջելեսում Բիանկայի ֆիլմի եւ արտ-պերֆորմանսի պրեմիերային։
Բայց չնայած համատեղ հեռանալուն՝ ինսայդերները DailyMail.com-ին ասել են, որ Բիանկան դեռ որոշում է՝ բաժանվե՞լ սկանդալային ռեփ-մագնատից, թե՞ ոչ, եւ ենթադրվում է, որ նրա ընտանիքն է ազդում աղջկա որոշման վրա:
«Քանյեն եւ Բիանկան հազիվ մնում են եզրագծին, եւ այժմ նրանց ապագան կախված է նրանից, թե ում հետ կխոսի Բիանկան»,- ասել է աղբյուրը: «Երբ Բիանկան խոսում է իր ընտանիքի եւ ընկերների հետ, նա պատրաստ է լքել Քանյեին, բայց հետո նա վերադառնում է նրա մոտ եւ չի ցանկանում լքել նրան եւ թողնել իրենց համատեղ կյանքը»:
Աղբյուրի խոսքով՝ Բիանկան չի ցանկանում բաժանվել նոր ձեռք բերած փառքից, թեեւ անհանգստացած է ամուսնու պահվածքից։ «Նրան դուր է գալիս հանրահայտ ամուսնու այդ կողմը, եւ նա չի ցանկանում, որ իրեն մոռանան, ուստի երբեմն պատրաստ է համակերպվել նրա խնդիրների հետ այն կյանքի պատճառով, որը վարում է, եւ փողերի, որոնք նա ունի»,- շարունակել է աղբյուրը: «Նա նաեւ հասկանում է, թե ինչու է Քանյեն իրեն այդպես անխոհեմ պահում։ Նա պարզապես խնդիրներ ունի։ Բիանկան սիրում է Քանյեին, իսկ Քանյեն սիրում է Բիանկային»։