top of page

Վայոց ձորի մարզում Երևան-Մեղրի ավտոճանապարհին 24-ամյա վարորդը «Mazda»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բնակչի այգում․ կա վիրшվոր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 11 minutes ago
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 129 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 24-ամյա Աշոտ Ա․-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բնակչի այգում՝ արմատախիլ անելով մրգատու ծառեր։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, ՌԴ քաղաքացի 23-ամյա Ուլյանա Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

1/2122
bottom of page