top of page

Այս մարդիկ եկել, ընկել են փողոցներով, դա մի բան է նշանակում՝ Աստծո դուռը փակ է այդ մարդկանց համար. Արթուր Հովհաննիսյան

Այս մարդիկ եկել, ընկել են փողոցներով, դա մի բան է նշանակում՝ Աստծո դուռը փակ է այդ մարդկանց համար. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ եկեղեցու բակում հավաքվելով՝ դրա իմիտացիան են ստեղծում։

«Հանրությունն էտ փիլոներով և էտ վեղարներով մարդկանց էլ է տեսնում և, իրոք, խաչերի չափից, կիլոգրամից, շորերի գույնով չի որոշվում՝ հոգևորակա՞ն ես, ճշմարի՞տ ես, թե՞ ոչ։ Մարդիկ լսում են քո խոսքը և կարծքի կազմում»,-Նիկոլ Փաշինյանի խոսքերից մեջբերելով՝ ասաց պատգամավորը։

«Ընդդիմության գործիքակազմն է՝ մշտապես կեղծիքով առաջնորդվել, որովհետև ասելիք չկա, եթե ճշմարտությունն ասի, տառացիորեն ասելու է այն, ինչ մենք ենք ասում»,-ասաց նա։  

ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հավելեց. «Մեր ընդդիմադիր գործընկերների վերաբրենդավորված և կղերականացված տեղաշարժին արձագանքում է մեր հանրությունը, այն, ինչ հնչում է այնտեղ և հետագայում հերքվում է  նոր առաջնորդի կողմից, դրա արձագանքը հանրությունը տալիս է»։

bottom of page