Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր
![](https://static.wixstatic.com/media/d020f1_919787a5fe304b3f8358a467dcf3d76c~mv2.jpg/v1/fill/w_770,h_509,al_c,q_85,enc_auto/d020f1_919787a5fe304b3f8358a467dcf3d76c~mv2.jpg)
Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան:
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև բոլոր ուղղություններով գործընկերության հետագա խորացմանը միտված ջանքերը, այդ թվում՝ երկու նախարարությունների սերտ փոխգործակցության միջոցով:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ: