top of page

Oasis խմբի երկրպագուները սուլոցներով են դիմավորել Գվարդիոլային

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 13
  • 1 min read
ree

Oasis խմբի երկրպագուները սուլոցներով են դիմավորել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային համերգի ժամանակ։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Գվարդիոլան համերգին ներկա է եղել դստեր հետ։ Համերգի ընթացքում խմբի անդամ Լիամ Գալագերը հայտարարել է, որ ցանկանում է մի երգ նվիրել Գվարդիոլային։

«Ես ուզում եմ հաջորդ ստեղծագործությունը նվիրել բոլոր ժամանակների ամենամեծ մարզչին, միակին ու անկրկնելիին՝ Խոսեպ Գվարդիոլային», – ասել է Լիամ Գալագերը, ապա խոնարհվել է՝ ի նշան հարգանքի կատալոնացի մարզչին, սակայն դրանից հետո երկրպագուները սկսել են սուլել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի հասցեին։

Լիամի եղբայր Նոել Գալագերը արձագանքել է՝ ասելով. «Ո՞ւմ եք, գրողը տանի, սուլում»։

 
 
1/2378
bottom of page