top of page

Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանից 6,9 միլիարդ դոլար գանձել միջազգային արբիտրաժային դատարաններում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 20
  • 1 min read
ree

Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանից 6,9 միլիարդ դոլար գանձել միջազգային արբիտրաժային դատարաններում ներկայացված հայցերի շրջանակներում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ նա այս մասին քննարկել է «Նաֆտոգազի» գործադիր տնօրեն Սերգեյ Կորեցկու հետ՝ Ուկրաինայի դեսպանների հետ հանդիպման նախապատրաստման նպատակով։

«Մենք արդեն ունենք միջազգային արբիտրաժային դատարանների մի քանի դրական որոշումներ՝ ընդհանուր առմամբ 6,9 միլիարդ դոլարի չափով։ Սրանք բացարձակապես արդարացի որոշումներ են, որոնք ցույց են տալիս Ռուսաստանի և «Գազպրոմի» պատասխանատվությունը և հաստատում միջազգային իրավունքի ուժը»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստում են «կոնկրետ քայլեր այդ միջոցները գանձելու համար»։ Հուլիսի 21-ին Ուկրաինայի դեսպանները կստանան համապատասխան հրահանգներ, հավելել է Զելենսկին։

Հունիսին «Նաֆտոգազի» գործադիր տնօրեն Սերգեյ Կորեցկին հայտարարել է, որ Ցյուրիխի միջազգային արբիտրաժային դատարանը «Գազպրոմին» պարտավորեցրել է վճարել ուկրաինական ընկերությանը 1,37 միլիարդ դոլար։ «Նաֆտոգազի» հայտարարության մեջ նշվում է, որ այս գումարը ներառում է 2019 թվականի համաձայնագրով Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար պարտքը, տուգանքները և դատական ծախսերի փոխհատուցումը։

 
 
1/2382
bottom of page