Search
Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել«ԿամԱԶ»-ի սեփականատերերի կազմից
- 24timeam
- Oct 21, 2024
- 1 min read

Գործարար Ռուբեն Վարդանյանն այլևս ըն դգրկված չէ «Ավտոինվեստ» ՍՊԸ-ի կապիտալում, եորտեղ ներկայացված էր որպես «ԿամԱԶ»-ի բաժնետերերից։
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, օրեր առաջ՝ հոկտեմբերի 17-ին Վարդանյանին պատկանող «Ավտոինվեստ»-ի 15% բաժնեմասը փոխանցվել է գլխավոր տնօրեն Դմիտրի Արտյակովին և Forbes-ի տվյալներով՝ խոշոր երկաթուղային «Մոդում-Տրանս» ընկերության համասեփականատերին։
Դմիտրի Արտյակովը «Ռոստեկ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, «ԱվտոՎԱԶ»-ի նախկին նախագահ և Սամարայի շրջանի նախկին ղեկավար Վլադիմիր Արտյակովի որդին է։
«ԿամԱԶ»-ից «Կոմերսանտ»-ին հայտնել են, որ չեն մեկնաբանում բաժնետերերի գործողությունները: Այն չի հրապարակում տեղեկատվություն նաև ներկա բաժնետերերի մասին։