top of page

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ ո՞վ է նա

  • Writer: 24timeam
    24timeam
  • Feb 17
  • 1 min read

Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով:Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին:Ֆուտբոլիստի կարիերանՆիդերլանդների հավաքական - 41 խաղ, 2 գոլ1981-1992 Այաքս (Նիդերլանդներ) - 273 խաղ, 29 գոլ1992-1996 Ջենոա (Իտալիա) – 107 խաղ, 11 գոլՈրպես ֆուտբոլիստ՝ Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թ. չեմպիոն, «Այաքսի» կազմում  4 անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990) նվաճել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդերլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող է:Որպես մարզիչ՝ գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը:  Ավստրալական «Մելբուռն Սիթին» նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը:Մարզչական կարիերան1997-2000 «Այաքս» (եր)2000-2001 «Այաքս» - Գլխավոր մարզչի օգնական2001–2002 «Տվենտե»2002–2004 «Յոնգ Այաքս»2004-2008 Նիդերլանդների ազգային հավաքական (գլխավոր մարզչի օգնական)2008-2010 «Այաքս» - Գլխավոր մարզչի օգնական2009 «Այաքս» - Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար2010–2012 «Մելբուռն Հարթ»2012–2013 «Գվադալահարա»2013- 2017 «Մելբուռն Սիթի»2017–2018 «Ցվոլե»2019–2021 Հունաստան2023–2024 «Այաքս»

ՀՖՖ

1/2082
bottom of page