Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում
- Investigative journalist

- Jan 19
- 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։«Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Աստվածահայտնության տոնի կապակցությամբ և իր բարեմաղթանքները փոխանցել Բելառուսի բոլոր ուղղափառ քաղաքացիներին»,- ասվում է ուղերձում։
Պուտինը նաև հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին հունվարի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններում։Ինչպես նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը, «առաջնորդները հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը երկու երկրների դաշնակությանը և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և պայմանավորվել հետագա անձնական շփումների շուրջ»։




















