top of page

Մեկ աշակերտ սպանվել է, ևս երեքը՝ վիրավորվել․ միջադեպ Շվեդիայում

Aug 22
1 min read


Շվեդիայի Ֆագերստա քաղաքում 18-ամյա մի տղա, որը զինված է եղել սրով, հարձակվել է Բրինելի միջնակարգ դպրոցի աշակերտների վրա: Մեկ աշակերտ սպանվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հաղորդում է Reuters-ը։


Ոստիկանությունը արագ ժամանել է դեպքի վայր: Նրանք կրակ են բացել հարձակվողի վրա, ով այնուհետև ձերբակալվել է սպանության կասկածանքով։


Տեղական իշխանությունների տվյալներով՝ տուժածներից երկուսը դեռահասներ են և ծանր վնասվածքներ են ստացել: Երրորդը բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։


Շվեդական SVT հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ հարձակվողը, հնարավոր է, դպրոցի նախկին աշակերտ է եղել: Լրատվամիջոցների հաղորդագրությունները ցույց են տալիս, որ նա նաև քրեական անցյալ է ունեցել հարձակման համար։


Հարձակման պահին դպրոցում եղել է մոտ 450 աշակերտ՝ 16-ից 20 տարեկան: Դպրոցը նոր էր վերաբացվել ամառային արձակուրդներից հետո, և որոշ աշակերտների համար դա նրանց առաջին դպրոցական օրն էր։


Ոստիկանությունը շարունակում է հետաքննել հարձակման հանգամանքները և հանցագործի հնարավոր դրդապատճառները։



 
 
1/2905
bottom of page