top of page

ԻՀՊԿ ուժերը հարվшծել են Քուվեյթի ռшզմաբազային և Բահրեյնի նավահանգիստում տեղակայված ԱՄՆ հինգերորդ նավատորմի օբյեկտներին

  • 1 hour ago
  • 1 min read


Ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների` ԻՀՊԿ ուժերը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածել են Քուվեյթի ռազմաբազային և Բահրեյնի նավահանգիստում տեղակայված ԱՄՆ հինգերորդ նավատորմի օբյեկտներին, գրում է Tasnim-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր, որ ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով։

ԻՀՊԿ-ն էլ որ հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժոխքում»։

 
 
1/2741
bottom of page