top of page

Թուրքիայի ՊՆ ղեկավարն ու Անկարայում ԱՄՆ դեսպանը հանդիպել են․ քննարկվել է ընդհանուր շահերը տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 day ago
  • 1 min read
ree

Օրերս Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել էին Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։

Հանդիպումից հետո Բարաքը սոցցանցի իր էջում գրել էր, որ Գյուլերի հետ քննարկել են ընդհանուր շահերը տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում, որտեղ Միացյալ Նահանգները և Թուրքիան գործընկերներ ու դաշնակիցներ են։

Բայրաքթարի հետ հանդիպումից հետո էլ դեսպանը գրել էր. «Շնորհավորում եմ նախարար Բայրաքթարին Թուրքիայի էներգետիկ անկախությանն աջակցելու և Ամերիկայի ու ամերիկացի արտադրողների մասնակցությունն այս գործընթացին ապահովելու համար ձեռնարկված բոլոր հրաշալի քայլերի համար»։

Թուրքական մերձիշխանական  «Hürriyet» թերթի հոդվածագիր Աբդուլքադիր Սելվին, անդրադառնալով դեսպանի հետ հանիպումներին, գրել է, թե կողմերը ինչ հարցեր են քննարկել։ Հեղինակի նշել է, որ Գյուլերի հետ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել արդիական հարցերի շուրջ։

Ըստ Սելվիի՝ Թոմ Բարաքը Թուրքիայի հետ համամիտ է Սիրիայի միասնական կառուցվածքի և սիրիական բանակում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) ինտեգրման  հարցում: Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվել է հանդիպմանը։

Վերջինս նաև ռազմական գործողության շուրջ քննարկումներ լինելու պնդումները որակել է որպես սպեկուլյացիա:

1/2233
bottom of page