Քորթնի Քարդաշյանը ցուցադրել է Հելոուինի դեկորը
- Investigative journalist
- Oct 26, 2024
- 1 min read

Քորթնի Քարդաշյանը գիտի ինչպես կազմակերպել հրավերքով ընթրիք ցանկացած առիթով։
Հելոուինից առաջ հաշված օրերի ընթացքում Lemme-ի հիմնադիրը երկրպագուներին ցուցադրել է իր ճաշասենյակը, որը լի է ահավոր անակնկալներով։
Լուսանկարում կմախքի սեւ-սպիտակ դիմանկարով սենյակն է պատի կենտրոնում, վառ կարմիր կոստյումով։ Դիմանկարը կախված է դարչնագույն սեղանիկի վերեւում, որի վրա կարմիր վարդերով ծաղկամանն է մեծ սեւ ճաշասեղանի հետեւի մասում, որտեղ դրված են տասնյակ գանգեր, կմախքի իրանը Հելուուինի համար։ Սեղանի կենտրոնական տարրը սեւ մոմակալն է երեք մոմով ու սարդոստայնով՝ շրջապատված սեւ եւ սպիտակ ափսեներով։
Քարդաշյանը տոնական կահավորանքը համալրել է յուրաքանչյուր աթոռին բնական մեծությամբ կմախքներ նստեցնելով, որոնք վհուկների սեւ գլխարկներով են։
Նա նաեւ ավելացրել է իր երկու լուսանկարը երկար գոթական զգեստով, դռան բաց շեմին։ «Ընթրիք լավագույն ընկերներիս հետ»,- մակագրել է ռեալիթի-շոուի աստղը։
Մեկնաբանությունների բաժնում երկրպագուները, Քարդաշյան ընտանիքն ու ընկերները գովել են նրա դեկորը եւ տոնական հանդերձանքը։