top of page

Դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 17
  • 1 min read

Վրաստանի դատարանը 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ 2021 թվականին սահմանն ապօրինի հատելու համար, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Օրերս Թբիլիսիի դատարանը Վրաստանի 3-րդ նախագահին մեղավոր էր ճանաչել պաշտոնավարման ընթացքում պետբյուջեից մի քանի միլիոն դոլար յուրացնելու համար և դատապարտել 9 տարվա ազատազրկման։

Այսպիսով, Սաակաշվիլին բանտում կանցկացնի 12 տարի 6 ամիս։ Ազատազրկման ժամկետը կհաշվարկվի ձերբակալման պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։

Նախկին նախագահի նկատմամբ դատավարությունը շարունակվում է նաև 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերի հետ կապված գործերով։

bottom of page