top of page

Փաշինյան- Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր»:

bottom of page