ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ
- Investigative journalist
- Oct 12, 2024
- 1 min read

Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններին տեղյակ է պահել Հայաստանում իր դիտորդական առաքելության մասին, և առաքելությունը պատրաստ է հետագա համագործակցությանն Ադրբեջանի հետ, Ազատության փոխանցմամբ, «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Պիտեր Ստանոն՝ արձագանքելով Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետի նախօրեի քննադատությանը։
ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Ստանոն նաև «Ազատությանն» է փոխանցել՝ Բրյուսելը «լիովին հավատարիմ է՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»։