top of page

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել 298 մարդու կյանք խլած Malaysia Airlines-ի ավիաաղետի և Ուկրաինայում միջազգային իրավունքի խախտման համար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 9
  • 1 min read
ree

Մարդու իրավունքների եվրոպական դատարանըվճռել է, որ Ռուսաստանն է կանգնած 2014 թվականին Դոնբասի վրայով Malaysia Airlinesավիաընկերության MH17 չվերթի կործանմանհետևում, որի հետևանքով զոհվել է 298 մարդ։


Ինչպես հաղորդում է Associated Press-ը, սա առաջինդեպքն է, երբ միջազգային դատարանըՌուսաստանին պատասխանատու է ճանաչել MH17 ավիաաղետի համար։


Մեկ այլ որոշմամբ ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքը Ուկրաինայում պատերազմի ժամանակ: Սա առաջին դեպքն է, երբ միջազգային դատարանը Մոսկվային պատասխանատու է ճանաչել մարդու իրավունքների խախտումների համար 2022 թվականին Ուկրաինա լայնածավալ ներխուժման ժամանակ:


Դատարանը նման որոշումներ է կայացրել՝ քննարկելով Ռուսաստանի դեմ գործերը, որոնք նախաձեռնել են Ուկրաինան և Նիդեռլանդները: AP-ն նշում է, որ ցանկացած որոշում հիմնականում կկրի խորհրդանշական բնույթ. 2022 թվականից ի վեր Ռուսաստանը չի կատարում դատարանի որոշումները:

 
 
1/2383
bottom of page