ՖԻՖԱ-ն արտահերթ հանդիպում է հրավիրել՝ կապված Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնության հետ
- Investigative journalist

- Sep 20, 2024
- 1 min read

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն արտահերթ հանդիպում է հրավիրել՝ փորձելով լուծել մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են Աշխարհի ակումբային առաջնությանը։
ՖԻՖԱ-ն մեծ ջանքեր է գործադրում՝ գտնելու հեռարձակման իրավունքների գնորդ փոփոխված Աշխարհի ակումբային առաջնության համար, որը նախատեսված է անցկացնել 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին։
Ինֆանտինոն այսօր արտահերթ ժողով է հրավիրել հեռարձակման ոլորտի մի քանի առաջատար ղեկավարների het՝ քննարկելու այն խնդիրները, որոնց բախվել է կազմակերպությունը։
The Athletic-ի տվյալներով՝ առաջնությանը ներգրավված ակումբներին չեն տեղեկացրել մրցաշարին մասնակցելու համար նախատեսված գումարների և մրցանակային ֆոնդի բաշխման մասին։
Սկզբում ենթադրվում էր, որ առաջատար ակումբները փոփոխված մրցաշարում մասնակցելու համար վաստակելու են մոտ 50 միլիոն դոլար։




















