top of page

11-մետրանոցից հետո մեր թիմը կոտրվեց. Մոտա

«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան «Բաչկա Տոպոլայից» կրած պարտությունից հետո մեկնաբանել է ԿԼ վերջին խաղը.

«Առաջին հերթին շնորհավորում եմ «Բաչկա Տոպոլային» փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ։ Մենք շատ լավ սկսեցինք, շատ-շատ լավ։ Շատ ուժեղ պահեր ստեղծեցինք։ Մենք խփեցինք շատ գոլեր, բայց կարող էինք խփելի ավելի շատ։

Եթե մենք հաղթեինք 4-1 հաշվով առաջին խաղակեսում, դա ավելի արդար կլիներ։ Այնուհետև, երկրորդ խաղակեսում նույնպես մենք շատ ուժեղ սկսեցինք։ Մենք դարձրինք հաշիվը 3-1, հետո հնարավորություն ուներ Չինարին` դարձնելու 4-1: Մենք չխփեցինք այդ գոլը ու եղավ 11 մետրանոց, որից հետո մեր թիմը, կարծում եմ՝ կոտրվեց, և «Բաչկա Տոպոլան» օգտագործեց իր հնարավորությունները»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

«Նոան», հիշեցնենք, թեև բացել էր հաշիվը, սակայն վերջնարդյունքում 3:4 հաշվով ցավալի պարտություն կրեց սերբական թիմի դեմ խաղում՝ զրկվելով հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից:

bottom of page